Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ի զորահանդեսին հայկական բանակը կներկայանա նոր համազգեստով

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք զորահանդեսի ընթացքում Հայաստանի բանակը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի Հանրապետության օրը, իր գնահատմամբ, առանձնահատուկ կերպով է նշվելու։

«Մեր ժողովուրդը այդ զորահանդեսից հետո խնջույք անելու տրամադրություն է ունենալու, որովհետև տեսնելու է իր նոր բանակը՝ նոր համազգեստով, ռազմական նոր տեխնիկայով։ Ընդ որում՝ ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասն օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրության է»,- հայտարարել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում