Շիրակցին մի բան ունի շահագրգռվելու՝ դա խաղաղությունն է ու թասիբը, որը հնարավոր չէ ոչ մի բանով գնել․ մարզպետ

4 րոպեի ընթերցում

Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը Շիրակի մարզում շուրջ 400 մլն դոլարի ներդրում է կատարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ Գյուրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ։ 

«Շիրակի մարզում և Գյումրիում այս 8 տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են արվել։ Մոտ 400 մլն դոլարի ներդրումներ են եղել Շիրակի մարզում։ 48 դպրոց ենք կառուցել ու շարունակում ենք դեռ կառուցել՝ ամենահեռավոր գյուղերում նույնիսկ։ 

57 մանկապարտեզներ ենք կառուցել և շարունակում ենք կառուցել Գյումրիում և հեռավոր գյուղերում։ 

Վստահեցնում եմ՝ չկա մի գյուղ Շիրակի մարզում, որտեղ Կառավարության միջամտությամբ որևէ աշխատանք կատարված չլինի այս տարիներին»,-նշեց մարզպետը։

Առուշանյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումներին՝ մանրամասնելով, որ Կառավարության աջակցությամբ ձեռք են բերվել նաև գյուղատնտեսական տեխնիկաներ։

«Շիրակի մարզին 4․5 մլրդ դրամի աջակցություն է տվել Կառավարությունը, որը տրվել է գյուղատնտեսներին՝ լիզինգով տեխնիկայի ձեռքբերումից մինչև խելացի անասնագոմեր և շատ ու շատ այլ գյուղատնտեսական աշխատանքների համար։

Գյումրիի և Շիրակի մարզի բազում գործարաններին կառավարությունը 6 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել՝ լիզինգով նոր սարքավորումներ ձեռքբերելու, մաքսատուրքից ազատման կամ ավելացման արժեքի հարկից ազատման մասով։ 

Կառավարության աջակցությամբ ընդհանուր առմամբ 10 մլրդ 5մլն դրամ Գյումրիի և Շիրակի մարզի գործարարներին և ֆերմերներին աջակցություն է տրվել, որոնք, վստահ եմ, բազում աշխատատեղեր են բացել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս քարոզարշավն այն բացառիկ դեպքերից է, երբ գործող իշխանությունը ոչ թե խոստումներ է տալիս, այլ՝ կատարած աշխատանքներն է ներկայացնում։  

Մարզպետը նկատեց ՝ Գյումրիի քաղաքային պետկերը, 2018 թվականից սկսած, շատ է փոխվել։ 

«Մենք, ցավոք, մինչև 2018 թվականը եղել ենք հետերկրաշարժյան Գյումրի, հետերկրաշարժյան Շիրակ։ Հիմա մեր գյումրեցի երիտասարդների աչքերին ժպիտ կա, նրանք հույս են կապում Գյումրու հետ, հույս են կապում Շիրակի մարզի հետ և իրենց դեմքին անհոգություն կա։

Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր դրսից եկել, ուզում են շիրակցիներին ինչ-որ բանով շահագրգռել։ Շիրակցին մի բան ունի շահագրգռվելու՝ դա խաղաղությունն է ու թասիբն է, որը հնարավոր չէ ոչ մի բանով գնել։ Մենք ցույց ենք տվել, թե ինչ ձևով ենք վարվում այն Կառավարությունների հետ, որոնք մեջքով են մեզ դառած եղել, բայց այսօր Գյումրիում ու Շիրակի մարզում բազում աշխատանքներ են արվում։ Մեր երկրի Կառավարությունն ընդունել է երկրի համաչափ զարգացման մոդելը։ Լինի Երևանում, թե Հայաստանի հեռավոր գյուղերում՝ բոլորն արժանի են լավ պայմաններում ապրելուն»,- ելույթը եզրափակեց Շիրակի մարզպետը։ 

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ 

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։    

 

Հայերեն

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres