Եվրոպա

Բուլղարացի երգչուհի Լիլի Իվանովան մենահամերգ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում․ BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարացի երգչուհի Լիլի Իվանովան մենահամերգ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում․ BTA

Բուլղարացի փոփ աստղ Լիլի Իվանովան մայիսի 24-ի երեկոյան ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Սա երգչուհու երկրորդ մենահամերգն էր այս վայրում:

«Ես հռետոր չեմ, ես երգչուհի եմ: Այսօր երեկոյան ես իմ արվեստը կիսեցի հանդիսատեսի հետ: Դա ինձ համար անհավանական հաճույք էր, և ես իսկապես երջանիկ եմ», - ասել է նա համերգից հետո։

Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում Իվանովան կատարել է իր ամենահայտնի հիթերը և նոր երգերը:

Երեկոյի կարևորագույն պահերից մեկը Անգել Դյուլգերովի կողմից ստեղծված գործիքավորումների ջազային ոգեշնչմամբ հնչողությունն էր:

Իվանովան բեմ է բարձրացել LI նվագախմբի հետ։

Երգչուհին հիշեցրել է, որ իր առաջին ելույթն «Օլիմպիայում» տեղի է ունեցել 17 տարի առաջ։

«Օլիմպիայի» պաշտոնական կայքում երգչուհին նկարագրվել է որպես «բուլղարական փոփ երաժշտության մեծագույն կերպար»։

Համերգի մասին հայտարարության մեջ նշվել է, որ նա ավելի քան 65 տարի ելույթ է ունեցել շուրջ 10 000 համերգներում և ձայնագրել ավելի քան 600 երգ՝ թողարկելով 40-ից ավելի անհատական ​​ալբոմ։

 

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում