Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն չի վերադառնա Ռուսաստանից նավթի և գազի գնումներին

2 րոպեի ընթերցում

Չնայած Իրանի շուրջ պատերազմի պատճառով էներգակիրների գների աճին, Եվրոպական միությունը ոչ մի պարագայում չի վերադառնա Ռուսաստանից նավթի և գազի նույնիսկ մասնակի գնումներին և չի մեղմացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ինչպես դա արել են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Euronews-ի հետ հարցազրույցում։

Նա հավելել է, որ առայժմ Եվրոպական հանձնաժողովը չի անհանգստանում ԵՄ երկրներում էներգամատակարարումների խախտումների առնչությամբ։

ԵՄ հանձնակատարի խոսքով՝ 2022 թվականին Ռուսաստանը փորձել է հանածո վառելիքի մատակարարումներն օգտագործել «որպես շանտաժի և մանիպուլյացիայի գործիք», և Եվրոպան Ռուսաստանից կախածության համար ծանր գին է վճարել։

«Հետևաբար, դրան վերադառնալու իմաստ չկա։ Մենք արդեն դիվերսիֆիկացրել ենք մեր աղբյուրները, ԵՄ-ի համար խողովակաշարային գազի հիմնական աղբյուրն այժմ Նորվեգիան է, հեղուկացված բնական գազի մեր հիմնական աղբյուրը՝ Միացյալ Նահանգները։ Ընդունվել է ռազմավարական որոշում՝ լիովին  հրաժարվել ռուսական նավթից և գազից, և մենք կհետևենք դրան», - ասել է Դոմբրովսկիսը։

2026 թվականի սկզբին ԵՄ-ում հաստատել են 2027 թվականից Եվրամիության բոլոր երկրների կողմից ռուսական գազի գնումների ցանկացած ձևի անժամկետ ​​արգելքը՝ անկախ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքից:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին