Միացյալ Նահանգներ

Չինաստանի ԱԳ նախարարը կգլխավորի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳ նախարարը կգլխավորի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը ԱՄՆ-ում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կմեկնի Նյու Յորք և մայիսի 26-ին կնախագահի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 22-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Բացի այդ, ըստ գերատեսչության հաղորդագրության՝ նախարարը կմասնակցի Նյու Յորքում մայիսի 28-ին կայանալիք «Գլոբալ կառավարման բարեկամների խմբի» հանդիպմանը և հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և այլ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։

Նշվում է նաև, որ Չինաստանի ԱԳ նախարարը Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հրավերով մայիսի 28-ից 30-ը կայցելի Կանադա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում