Այս քաղաքական պրոցեսի էներգիայի հիմնական աղբյուրը երեխաներն են. Փաշինյանը դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանը շատ լավ է գնահատում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ առանձնահատուկ շեշտելով քաղաքական այդ պրոցեսին երեխաների ակտիվ մասնակցությունը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդում գտնվող Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում  քարոզարշավի ընթացքը։  

«Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, և կարծում եմ, որ իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները։

Այն, ինչ մենք տեսնում ենք, իմ ընկալմամբ, շատ նման է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցող պրոցեսներին՝ այն տրամաբանությամբ, որ եթե մենք 2018 թվականի հեղափոխությունն անվանեցինք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, այս անգամվա պրոցեսները ես պայմանականորեն անվանում եմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ, և իրականում նրանք են այս քաղաքական պրոցեսի էներգիայի հիմնական աղբյուրը, ինչը շատ սիմվոլիկ է և պարտավորեցնող»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանում մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Հայերեն English

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր