Աշխարհ

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ մտցնել Կոնգո կամ Ուգանդա ուղևորությունների համար

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ մտցնել Կոնգո կամ Ուգանդա ուղևորությունների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ուսումնասիրելով հասանելի տվյալները էբոլա տենդի բռնկման վերաբերյալ, դեռևս խորհուրդ չի տալիս սահմանափակումներ մտցնել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կամ Ուգանդա ուղևորությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են կազմակերպության ռուսաստանյան գրասենյակից։

«Հենվելով ընթացիկ բռնկման վերաբերյալ առկա տեղեկատվության վրա՝ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս որևէ սահմանափակում մտցնել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության կամ Ուգանդայի հետ առևտրի կամ այդ երկրներ ուղևորությունների համար», - ԱՀԿ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին։

Էբոլա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը պայմանավորված է ֆիլովիրուսով։ Հիվանդության ախտանիշներից են՝ տենդը, թուլությունը, մկանային ցավը, գլխացավը, ցավերը կոկորդում և որովայնի շրջանում, փսխումը, փորլուծությունը, ցանը, իսկ առանձին դեպքերում բացառված չէ նաև արնահոսությունը։

Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարեց միջազգային նշանակության արտակարգ դրություն։

Վիրուսի հետևանքով մահացության դեպքերը 139-ն են, իսկ վարակումների դեպքերը գերազանցում են 600-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում