Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից»

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել «ծնողական ժամ»  հասկացությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։

«Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից»,-նշել է Սմբատյանը։

Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ՝ աշխատավարձի պահպանմամբ։ 3 և ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։

Միաժամանակ, մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից՝ անկախ երեխաների թվից։

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ 

Հայերեն العربية

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին