Աշխարհ

Էբոլա վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 139-ի. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Էբոլա վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 139-ի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ մեծ է էբոլա տենդի տարածաշրջանային մակարդակով տարածման ռիսկը։ Ներկա դրությամբ, վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 139-ի։ Տարածաշրջանում հայտնաբերվել է հիվանդացության շուրջ 600 ենթադրյալ դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ համաշխարհային մակարդակով էբոլայի տարածման հավանականությունը ցածր է։

Գեբրեյեսուսի խոսքով՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում 30-ից աճել է մինչև 51։

Ուգանդայում, ինչպես երեկ հաղորդվել է, հաստատվել է միայն երկու դեպք։

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման կապակցությամբ արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում։ Կազմակերպության տվյալներով՝ էբոլա վիրուսից մահացության միջին գործակիցը կազմում է շուրջ 50%։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում