Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 50 ժամանակավոր հոսպիտալ կտեղակայի Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 50 ժամանակավոր հոսպիտալ կտեղակայի Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարի շրջանակում

ԱՄՆ իշխանությունները կֆինանսավորեն մոտ 50 ժամանակավոր բուժհաստատությունների ստեղծումը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում ՝ այդ երկրներում էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուարության հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները պարտավորվում է օպերատիվ կերպով  աջակցել էբոլա տենդի բռնկման հակազդմանը՝ ֆինանսավորելով մինչև 50 բուժհաստատությունների ստեղծումը և զուգընթաց  ծախսերը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ուգանդայի այն տարածաշրջաններում, որոնք ամենաշատն են տուժել տենդից», - ասվում է հայտարարության մեջ։

Ժամանակավոր հոսպիտալները բժշկական օգնություն ցույց կտան տուժածներին, ինչպես նաև օպերատիվորեն կհայտնաբերեն վիրուսը տեղի բնակչության շրջանում։

Էբոլայի վիրուսով վարակվում են վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանիշներն են՝ տենդը, գլխացավը, մկանային և կոկորդի ցավը։ Դրան հաջորդում են երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարումները, որոշ դեպքերում սկսվում են ներքին և արտաքին արյունահոսություններ։ Էբոլա վիրուսով մարդու հիվանդացման առաջին դեպքը գրանցվել է ժամանակակից Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության տարածքում 1976 թվականին:

Ախտահարվածների թվով ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014 - 2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիերա Լեոնեի տարածքում: Այդ ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 11 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում