ԱՄՆ-ն պատրաստվում է մեղադրանք առաջադրել Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի դեմ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը պլանավորում է Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի նկատմամբ մեղադրանք առաջադրել մայիսի 20-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, մեղադրական եզրակացությունը պետք է հավանության արժանանա երդվյալ ատենակալների կողմից։

Ավելի վաղ Semafor պորտալը հաղորդել էր, որ Կուբայի վրա ԱՄՆ-ի ճնշման նոր արշավը ներառում է Ռաուլ Կաստրոյի դեմ առաջիկա մեղադրական եզրակացությունը։

Իր հերթին The New York Times-ը, հղում անելով իրազեկ աղբյուրների, չի բացառել, որ Կաստրոյի նկատմամբ կարող է կիրառվել վենեսուելականի նման սցենար։

94-ամյա Ռաուլ Կաստրոն Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայրն է։ Նա Կուբայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից մինչև 2018 թվականները։

Անցյալ շաբաթ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆն այցելել է Կուբա և, ըստ Financial Times-ի, բացատրել, որ Կուբայի իշխանությունները դեռևս կարող են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։

Իսկ ամերիկյան Axios պորտալը, հղում անելով հետախուզական տվյալները, հաղորդել էր, որ Կուբան գնել է ավելի քան 300 ռազմական անօդաչու թռչող սարք։

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտարարել է, որ երկրի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության պարագայում կարող է տեղի ունենալ «արյունալի սպանդ»։

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո