Միացյալ Նահանգներ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը Թրամփին կոչ է արել վերացնել պատժամիջոցները երկրի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը Թրամփին կոչ է արել վերացնել պատժամիջոցները երկրի նկատմամբ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու կոչով։

«Բավական են Վենեսուելայի դեմ պատժամիջոցները։ Մենք չենք հանգստանա մինչև Վենեսուելան չազատվի պատժամիջոցներից, որոնք անիրավազոր վերահսկողություն են իրականացնում մեր արդյունաբերական ճյուղերի նկատմամբ և դժվարություններ ստեղծում դրանց լիարժեք զարգացման համար», - հայտարարել է Ռոդրիգեսը Venezolana de Television հեռուստաալիքի եթերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահի պաշտոնակատարը նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ ստեղծվել են փոխադարձ հարգանքի հարաբերություններ, և երկու երկրների միջև դիվանագիտական ​​համագործակցության շնորհիվ Միացյալ Նահանգների ղեկավարը պետք է հաշվի առնի վենեսուելացի ժողովրդի կարծիքը, որը միասնական ճակատով հանդես է գալիս  պատժամիջոցների վերացման օգտին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում