Միացյալ Նահանգներ

Թրամփը կմասնակցի հունիսին Ֆրանսիայում կայանալիք G7-ի հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Թրամփը կմասնակցի հունիսին Ֆրանսիայում կայանալիք G7-ի հանդիպմանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հունիսին Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակ»-ի (G7) հանդիպմանը՝ քննարկելու արհեստական ​​բանականության, առևտրին և հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցեր: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

Պորտալի զրուցակցի խոսքով, հանդիպումը չի հանգեցնի որևէ իրական համաձայնագրի ստորագրման, այլ կօգտագործվի փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով։

Աղբյուրը հայտնել է, որ Թրամփն առաջին հերթին ցանկանում է խոսել բիզնեսի մասին։ Մասնավորապես, նա մտադիր է քննարկել աջակցությունն ԱՄՆ-ում մշակված արհեստական ​​բանականության միջոցների ներդրման գործում, օգտակար հանածոների մատակարարման կարևորագույն շղթաների վրա Չինաստանի ազդեցության նվազեցման շուրջ համաձայնագիրը, թմրանյութերի մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանումը։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ից մինչև 17-ը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Էվիան լե Բեն քաղաքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում