Կոնգոյում էբոլայի հետևանքով մահերի թիվը հասել է 131-ի. ԱՀԿ-ն լուրջ մտահոգություն է հայտնում

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտնել են վերջին մեկ օրվա ընթացքում ևս 26 մարդու մահվան մասին, որը, ենթադրաբար, էբոլա վիրուսով վարակման հետևանքով է եղել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Այդպիսով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի։Երկրում կա էբոլայով վարակման 543 ենթադրյալ և 33 հաստատված դեպք։Եվս երկու հաստատված դեպք կա հարևան Ուգանդայում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը օրեր առաջ վիրուսի հազվագյուտ «Բունդիբուգյո» շտամի բռնկումը հայտարարեց միջազգային մտահոգության արժանի՝ առողջապահության արտակարգ իրավիճակ։

Ուգանդան սկսել է սահմանափակել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մարդկանց տեղաշարժը իր ցամաքային սահմանով։

ԱՀԿ-ն այս առնչությամբ կոչ է արել սահմանակից երկրներին չփակել իրենց սահմանները՝ ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել սահմանի անօրինական հատումները, որը հնարավոր չի լինի մոնիթորինգի ենթարկել։

ԱՀԿ-ի տվյալներով՝ էբոլան, որը տարածվում է վարակված մարդկանց կամ կենդանիների մարմնական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով, միջինում ունի մոտ 50% մահացության մակարդակ։

«Ես խորապես մտահոգված եմ համաճարակի մասշտաբներով և արագությամբ», - մայիսի 19-ին Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի անդամներին հայտարարել է Թեդրոսը Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Հայերեն Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում