Մարզեր

Վերին Գետաշեն գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 18 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Վերին Գետաշեն գյուղում 2018-2025 թվականներին  սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 18 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 18 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 252 միլիոն 14 հազար դրամ։

Սուբվենցիոն 17 ծրագրերի իրականացման արդյունքում, 1 միլիարդ 52 միլիոն 796 հազար դրամի ներդրմամբ, կառուցվել են 13 հազար 912 մետր երկարության ոռոգման ջրատար առուներ, հիմնանորոգվել 11 625 մետր ներհամայնքային ճանապարհ՝ 46 500 քառակուսի մետր մակերեսով։ Արտաքին լուսավորության ցանց է կառուցվել գյուղի երկու գերեզմանոցներում։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 180 միլիոն դրամի ներդրմամբ,  հիմնանորոգվել և արդի չափորոշիչներին  է համապատասխանեցվել Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճը և նրան կից մասնաշենքը։

Գեղարքունիք-Ֆրանսիայի Իզերի մարզ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական կողմի միջոցներով,  հիմնանորոգվել և արդիականացվել է Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի շենքը՝ շուրջ 21 միլիոն դրամի ներդրմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում