Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ քարտուղարը հանդիպման մասին գրել է «Ֆեյսբուք»-ի էջում՝ ներկայացնելով մանրամասներ․

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։

Քննարկել ենք Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։

Անդրադարձել ենք Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները»,– նշված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում