Մերձավոր Արևելք

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կձեռնարկի Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Իմ պարտականությունն է՝ հաշվի առնելով իմ դիրքն ու պատասխանատվությունը, անել անհնարինը՝ վճարելով ամենացածր գինը, որպեսզի դադարեցվի Լիբանանի և նրա ժողովրդի դեմ պատերազմը»,- նշել է նա պատգամավոր Միշել Դահերի և գյուղատնտեսական միությունների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նախագահի խոսքով՝ Լիբանանի կողմից բանակցությունների համար սահմանված շրջանակը ներառում է իսրայելական ուժերի դուրսբերում, հրադադար, բանակի տեղակայում սահմանի երկայնքով, տեղահանված անձանց վերադարձ և Լիբանանին տնտեսական կամ ֆինանսական օգնություն:

«Մենք տեսել ենք պատերազմներ և տեսել, թե որտեղ են դրանք տարել Լիբանանը»,- ընդգծել է նա։

Նա նաև հաստատել է իր շարունակական ջանքերը լիբանանյան արտադրանքի համար Սաուդյան Արաբիայի հետ շուկաներ բացելու և լիբանանցի ֆերմերներին հարմարություններ ապահովելու համար, որպեսզի նրանք կարողանան գոյատևել երկրի առջև ծառացած դժվարին պայմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում