Փարիզում մեկնարկում է «Ռոլան Գարոս»-ը

1 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի»-ի տարվա երկրորդ մրցաշարը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցաշարն այս տարի անցկացվում է մայիս 18-ից հունիսի 7-ը: Կանանց մենախաղի եզրափակիչը կկայանա հունիսի  6-ին, իսկ տղամարդկանցը՝ հունիսի 7-ին:

2026-ի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը պատմական ռեկորդային է՝ մոտ 61.7 միլիոն եվրո։ Մենախաղի հաղթողները կստանան 2.8 միլիոն եվրո:  

Մրցաշարի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում իսպանացի Կառլոս Ալկարասն է, իսկ կանանցը` ԱՄՆ ներկայացուցիչ Կորի Գաուֆը:  

«Ռոլան Գարոս»-ը մրցաշարը միակն է, որն ացկացվում է կավե կորտում:

Հայերեն