Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ՝ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունից հայտնել են, որ ստեղծված իրավիճակը միջազգային մտահոգության առարկա է։

ԱՀԿ-ից ընդգծել են նաև, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր ռիսկ կա։

Մայիսի 16-ի դրությամբ, Կոնգոյի Իտուրի նահանգում, առնվազն երեք առողջապահական գոտիներում, այդ թվում՝ Բունիայում, Ռվամպարայում և Մոնգբվալուում, գրանցվել է լաբորատոր հաստատված ութ դեպք, 246 կասկածելի դեպք և 80 մահ, որոնք ենթադրաբար էբոլա վիրուսի պատճառով են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում