Ադրբեջան

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին Զանգելանում կայացած՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական ​​հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում