Իրան

Հնդկաստանը ցույց կտա ցանկացած աջակցություն Մերձավոր Արևելքի խաղաղության համար. Մոդի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը ցույց կտա ցանկացած աջակցություն Մերձավոր Արևելքի խաղաղության համար. Մոդի

Հնդկաստանը պատրաստ է ցույց տալու ցանկացած հնարավոր աջակցություն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բեն Զայիդ Ալ Նահյանի հետ բանակցությունների ընթացքում:

«Պատերազմի հետևանքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում զգացվում են ամբողջ աշխարհում: Հնդկաստանը միշտ մեծ նշանակություն է տվել երկխոսությանը և դիվանագիտությանը խնդիրների լուծման գործում», - ասել է Մոդին՝ նշելով միջազգային նորմերին հետևելու կարևորությունը:

«Հնդկաստանն կանգնած է ԱՄԷ-ի կողքին ցանկացած  իրավիճակում և կշարունակի դա անել: Խաղաղության և կայունության վերականգնման համար Հնդկաստանը ցույց կտա ամեն հնարավոր աջակցությունը», - հավելել է վարչապետը:

Նա դատապարտել է հարձակումներն ԱՄԷ-ի վրա՝ դրանք անընդունելի անվանելով։

Մոդիի խոսքով՝ Հնդկաստանը ողջունում է «տարածաշրջանի ազգային միասնության, անվտանգության և ամբողջականության պահպանման՝ ԱՄԷ-ի ձեռնարկված քայլերը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում