Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն այցելել է Կուբա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն այցելել է Կուբա

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը մայիսի 14-ին Հավանայում հանդիպել է Կուբայի Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կուբայի կառավարության հայտարարությանը։

Հայտարարության համաձայն՝ հանդիպումը կազմակերպվել էր երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու նպատակով։ Հավանան հայտնել է, որ Կուբան ապացույցներ է ներկայացրել, որոնք «կտրականապես ցույց են տալիս, որ կղզին սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար»։ Նրանք կարծիք են հայտնել, որ Վաշինգտոնն այլևս կարիք չունի Կուբային պահել ահաբեկչությանը հովանավորող պետությունների իր ցուցակում։

ԿՀՎ-ի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Ռեթքլիֆը Կուբայի իշխանություններին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել տնտեսական և անվտանգության վերաբերյալ բանակցություններում միայն այն դեպքում, եթե կղզում «հիմնարար փոփոխություններ» լինեն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում