Եվրոպա

Բուլղարիայում կկազմակերպվի Վառնայի նեղուցի գավաթի 12-րդ ռեգատան

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում կկազմակերպվի Վառնայի նեղուցի գավաթի 12-րդ ռեգատան

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում

Բուլղարիայի Վառնա ծովափնյա քաղաքը մայիսի 22-ից 25-ը կհյուրընկալի Վառնայի նեղուցի գավաթի 12-րդ ռեգատան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Միջոցառումն ավանդաբար նշանավորում է Բուլղարիայի առագաստանավային սեզոնի սկիզբը։

Ռեգատայի եզրափակիչը կանցկավի մայիսի 24-ին ծովային տերմինալի առջև, իսկ  հանդիսատեսը կկարողանա դիտել մրցումը շատ մոտիկից։

Միջոցառումը կազմակերպվում է Վառնայի քաղաքապետարանի կողմից՝ LZ Yachting 1991 առագաստանավային ակումբի և Վառնայի Ultramarine Sports Sailing Club-ի հետ համատեղ, ինչպես նաև Վառնայի նավահանգստի, Վառնայի բժշկական համալսարանի և Սուրբ Մարինայի համալսարանական հիվանդանոցի աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում