Վրաստանում անցկացված միջազգային փառատոնի շրջանակում Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Սայաթ - Նովայի անվան մրցանակի

3 րոպեի ընթերցում

Վրաստանում օրերս տեղի է ունեցել միջազգային գրական փառատոն, որին հրավիրվել էին գրողներ, թարգմանիչներ և գրականագետներ Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից, Թուրքիայից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանի գրողների միությունից, ընդգծելով, որ կազմակերպիչներն, ըստ էության, հաշվի էին առել Վրաստանի և այդ երկրների վերջին տարվա արժանահիշատակ գրական նորույթները և դերակատարությունը գրական կապերի ասպարեզում:

Հայաստանից հրավիրվել էին ՀԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, հրատարակիչ Անուշ Վարդանյանը:

«Վերջին տարում հրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» ժողովածուն,  որն ընդգրկում է Վրաստանի, նրա գրականության ու մշակույթի վերաբերյալ արձակ ստեղծագործություններ, բանաստեղծություններ, էսսեներ, հուշեր, թարգմանություններ վրաց բանաստեղծներից և հոդվածներ: Գիրքը հրատարակվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում (տնօրեն Անուշ Վարդանյան)»,– ասված է հաղորդագրության մեջ։

Փառատոնի բացումը տեղի է ունեցել Վրաստանի գրողների միությունում, որի ընթացքում ընթերշվել են տարբեր երկրների գրականության ընթերցումներ:

«Հայոսը Քարթլոսի մասին» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ելույթ են ունեցել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բանաստեղծ Բաղաթեր Արաբուլին, ընթերցվել են թարգմանություններ գրքից:

Մաղվալա Գոնաշվիլին Էդվարդ Միլիտոնյանին  է հանձնել Վրաստանի գրողների միության Սայաթ - Նովայի անվան մրցանակը՝ հայ-վրացական մշակութային և գրական կապերում ունեցած զգալի ներդրման համար:

Հայ գրական օրվա ընթացքում Բաղաթեր Արաբուլին ընթերցել է Անուշ Վարդանյանի բանաստեղծությունների իր թարգմանությունները:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Փառատոնի օրերին գրողները ընթերցումներով հանդես են եկել տարբեր վայրերում: Հիշարժան էր հատկապես Իլյա Ճավճավաձեի հայրենի Ղվարելի գյուղի տուն-թանգարանի միջոցառումը, որտեղ ելույթ ունեցան նաև Վրաստանի երիտասարդ  և ավագ բանաստեղծները:

Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքապետարանի դահլիճում, ներկա էին քաղաքական, հասարակական և մտավորական գործիչներ: Փառատոնի մասնակիցներին հանձնվել են Վրաստանի միջազգային գրական փառատոնի դափնեկրի ոսկե մեդալներ:

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո