Սպորտ

Սևանցի մարզիկները փայլուն արդյունքներով են վերադարձել Հունաստանում կայացած K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններից

2 րոպեի ընթերցում

Սևանցի մարզիկները փայլուն արդյունքներով են վերադարձել Հունաստանում կայացած K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններից

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները փայլուն արդյունքներ են ապահովել Հունաստանում կայացած K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մայիսի 8-13-ը Հունաստանի Սերես քաղաքում անցկացվել են K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններ, որտեղ հիանալի է հանդես եկել Սևանի K-1 Էդգար մարզասրահի ֆեդերացիայի և Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի չորս մարզիկից բաղկացած թիմը։  

Նպատակասլաց մարզումների շնորհիվ չորս մարզիկն էլ դարձել են աշխարհի չեմպիոններ, իսկ 13 մարզիկից բաղկացած Հայաստանի թիմն ընդհանուր հաշվարկում գրավել է առաջին հորիզոնականը։

Սևանցի չեմպիոններն են Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Լևոն Խաչատրյանը, Վահե Խաչատրյանը, որոնք 30 երկիր ներկայացնող 2500 մասնակիցների մեջ փայլել են  իրենց վարպետությամբ և պատրաստվածությամբ:

Ռազմիկ Շուշանյանը K-1 բաժնում հաղթել է Հունաստանի մարզիկին, իսկ քիքբոքսինգի բաժնում նա նաև եզրափակչում հաղթել է  Կիպրոսի մարզիկին։

Հովսեփ Ղարիբյանը K-1 դիվիզիոնում հաղթել է Ալբանիայի մարզիկին, իսկ քիքբոքսինգի դիվիզիոնի եզրափակչում նոկաուտով հաղթել է Կիպրոսի մարզիկին։

Լևոն Խաչատրյանը եզրափակչում հաղթել է Վրաստանի մարզիկին և դարձել չեմպիոն։

Վահե Խաչատրյանը եզրափակչում հաղթել է  Անգլիայի ներկայացուցչին և դարձել չեմպիոն։

«Նման արդյունքները ոչ միայն տպավորիչ են, այլ նաև բոլորիս հպարտություն ու ուրախություն պատճառող։ Իսկ այս ամենը նպատակասլաց, ջանադիր աշխատանքի արդյունք է, որն իրականացնում են մեր մարզիչները և մարզիկները»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում