Մերձավոր Արևելք

Ավստրալիան կաջակցի Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության առաքելությանը

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան կաջակցի Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության առաքելությանը

Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ պաշտպանական առաքելությանը, որն ապահովում է Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ռիչարդ Մառլզին։

«Ավստրալիան պատրաստ է աջակցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած անկախ և խիստ պաշտպանական բազմազգ ռազմական առաքելությանը, հենց այն ստեղծվի», - հայտարարել է պաշտպանության նախարարը։

Նա հավելել է, որ Ավստրալիան կտրամադրի E-7A Wedgetail հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման ինքնաթիռը, որն արդեն տեղակայված է տարածաշրջանում՝ Արաբական Միացյալ Էմիրություններն իրանական անօդաչուների գրոհներից պաշտպանելու համար։

Ապրիլին Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ, ռազմական նախագծողները քննարկել են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարությամբ բազմազգ առաքելության գործնական կետերը՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար։ Առկա տվյալների համաձայն՝ շուրջ 40 երկիր արդեն համաձայնել է մասնակցել նման առաքելությանը։

Օրերս ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը և այն ուղեկցող նավերը տարածաշրջան են ուղարկվել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման ապագա առաքելությանը մասնակցելուն նախապատրաստվելու շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում