Փաշինյանը պարզաբանել է Միրզոյանի՝ «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը

2 րոպեի ընթերցում

Թուրքիան պատրաստվում է փոխել դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների կարգը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և վարչապետի ականջին ինչ-որ բան էր փորձում ասել, քանի որ վարչապետի հագուստին բարձրախոս կար ամրացված, լսվել էր հետևյալ արտահայտությունը՝ «թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք ԱԳՆ խոսնակի»։

Լրագրողներն այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ Արարատ Միրզոյանը։

Փաշինյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանը։

Նրա խոսքով՝ նախկինում թուրքական կողմի կարգավորումներում Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։

«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, և դա լրացուցիչ գործընթաց էր՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ այժմ թուրքական կողմը հնարավորություն է տալիս փաստաթղթերում որպես առաքման երկիր ուղիղ նշել Հայաստանը։

«Հիմա իրենք ձևակերպում են այնպես, որ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի։ Դա նկատի ուներ»,- պարզաբանեց Փաշինյանը։

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել