Երևան

Երևանի քաղաքապետարանը 170 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը 170 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համար 170 նոր ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք նոր մրցույթ ենք հայտարարել, նախատեսում ենք փոխել Higer մակնիշի հին ավտոբուսները։ Դրանից հետո Երևանի հանրային տրանսպորտում հին շարժակազմի որևէ տրանսպորտային միջոց չենք ունենա։ 170 նոր ավտոբուս ենք ձեռք բերելու»,- ասել է Ավինյանը։

Ավինյանը հիշեցրել է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել նաև 250 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում