Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Կողմերը քննարկել են Իրանի հարցը և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ջրային ուղիներում նավագնացության պաշտպանության ծրագրերի շուրջ 40 երկրի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և նրա ֆրանսիացի գործընկեր Քեթրին Վոտրենը մայիսի 12-ին կհամանախագահեն կոալիցիոն գործընկերների նիստը։ Ակնկալվում է, որ նրանք կներկայացնեն ռազմական ներդրումները, որոնք կարող են կատարվել պատերազմի ավարտից հետո նեղուցը պաշտպանելու առաքելության շրջանակում։

Հայերեն English Русский