Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարել է «երազանքի թիմ» և 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից հնարավոր ​​թեկնածուներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill պարբերականին։

Սպիտակ տան Վարդերի այգում կայացած միջոցառման մասնակիցներին Թրամփն առաջարկել է «քվեարկել» ծափահարություններով՝ հարցնելով, թե ում է դուրս գալիս Ջեյ Դի Վենսը, իսկ ում՝ Մարկո Ռուբիոն։

«Ի դեպ, ես վստահ եմ, որ սա երազանքի թիմ է։ Բայց սրանք մանրուքներ են։ Դա չի նշանակում, որ դուք ունեք իմ աջակցությունը որևէ պարագայում։ Բայց գիտեք, կարծում եմ՝ այս ամենը հնչում է որպես նախագահի և փոխնախագահի թեկնածու», - նշել է Թրամփը։

Դրա հետ մեկտեղ Թրամփը չի պարզաբանել, թե երկուսից ում է տեսնում որպես ապագա նախագահ, իսկ ում՝ որպես փոխնախագահ։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2028 թ. նոյեմբերին։

Հայերեն English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը