ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը դադարեցրել է «Եվրոպական տնտեսական համայնքի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև համագործակցության մասին» համաձայնագրի մասնակի կասեցումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«Մասնակի կասեցումը վերացնելով՝ Խորհուրդը վերականգնում է համագործակցության համաձայնագրի լիարժեք կիրառումը, ինչը կարևոր քայլ է ԵՄ-ի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայնագրի գործողությունը սառեցվել էր 2011 թվականին այն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակում՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների պատճառով:

«2024 թ․ դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումից և 2025 թ․ մայիսին Սիրիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցները վերացնելու՝ Խորհրդի հետագա որոշումներից հետո (բացառությամբ անվտանգության նկատառումներով սահմանված պատժամիջոցների) կասեցումն արդարացնող պայմաններն այլևս գոյություն չունեն», - նշված է հաղորդագրության մեջ։

Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով նոր միջոցները՝ ԵՄ Միջերկրածովյան տարածաշրջանի հարցերով հանձնակատար Դուբրավկա Շուիցան հայտնել է, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրոյի ծրագիր է պատրաստել Սիրիայի պետական ​​ինստիտուտների ամրապնդման համար, ինչպես նաև 280 միլիոն եվրոյի նոր օգնության ծրագիր՝ 2026-2027 թվականների համար:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան