Հաղթանակի օրվա կապակցությամբ ՌԴ-ի հայտարարած հրադադարն ուժի մեջ է մտել. արձանագրվել են խախտումներ

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մայիսի 8-ից 10-ը, ժամը 00:00-ից ի վեր, հրադադար է հայտարարել Հաղթանակի օրվա առթիվ և սպառնացել հարված հասցնել Կիևին, եթե Մոսկվայում տոնակատարությունները խափանելու որևէ փորձ լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նշված ժամանակահատվածում հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող բոլոր ռուսական զորքերի խմբավորումները լիովին կդադարեցնեն մարտական ​​գործողությունները», - հայտարարել է գերատեսչությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ միաժամանակ կդադարեցվեն հրթիռային ուժերի և հրետանու, ծովային և օդային տեղակայման հեռահար ճշգրիտ զենքերի, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածներն Ուկրաինայի տարածքում։

«Եթե Ուկրաինայի զինված ուժերը խախտեն հրադադարը հատուկ ռազմական գործողության գոտում կամ փորձեն հարվածել Ռուսաստանի շրջանների բնակավայրերին և օբյեկտներին, Ռուսաստանի զինված ուժերը կտան համարժեք պատասխան», - ասվում է հայտարարության մեջ։

«Մենք նաև հիշեցնում ենք, որ եթե Կիևի ռեժիմը փորձի խափանել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ն։

Գերատեսչությունը Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներին կրկին հիշեցրել է քաղաքն անհապաղ լքելու անհրաժեշտության մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այնուհետև տեղեկացրել է, որ մայիսի 8-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն, հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մայրաքաղաքային շրջանի վրայով թռչող սարքերը։

«Հատուկ ռազմական գործողությունների գոտում գրանցվել է հրադադարի խախտման ընդհանուր 1365 դեպք», - նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հարվածներ են արձանագրվել Պերմի արդյունաբերական հատվածում, Յարոսլավլի նավթավերամշակման օբյեկտում։

Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության, որի հայտարարությունը մեջբերում են ռուսական ԶԼՄ-ները, աերոնավիգացիայի կառավարման շենքին ԱԹՍ-ի հարվածի պատճառով երկրի հարավում գտնվող 13 օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ մայիսի 7-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 67 անօդաչու թռչող սարք։ Հայտարարության մեջ չի նշվում, թե քանի ԱԹՍ է խոցվել ժամը 00:00-ից հետո, երբ ուժի մեջ է մտել Ռուսաստանի հայտարարած հրադադարը։

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը