Սպորտ

Ամասիայում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվային մրցաշարի համայնքային փուլը

1 րոպեի ընթերցում

Ամասիայում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվային մրցաշարի համայնքային փուլը

Շիրակի մարզի Ամասիա համայնքում անցկացվեց ՀՀ վարչապետի գավաթի խճուղային սիրողական հեծանվային մրցաշարի համայնքային փուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցաշարին մասնակցում էր համայնքի բնակավայրերի 13 դպրոցի 48 աշակերտ:

Մինչ մեկնարկը մասնակիցներին ողջունեց ու մրցաշարին բարի ընթացք մաղթեց Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Մրցաշարն անցկացվում էր երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ:

Մասնակիցները հաղթահարեցին Ամասիա-Ցողամարգ 25 կմ երկարության ճանապարհահատվածը: Համառ ու անզիջում պայքարում հայտնի դարձան հաղթող թիմերը: 7-9-րդ դասարանների խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրին Բանդիվանի, Մեղրաշատի և Գտաշենի դպրոցները, իսկ 10-12-րդ դասարանների խմբում՝ Բանդիվանի, Բյուրակնի և Ամասիայի դպրոցական թիմերը:

Հաղթող թիմերն առաջիկայում կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում