Քաղաքականություն

200-ից ավելի երիտասարդներ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին

2 րոպեի ընթերցում

200-ից ավելի երիտասարդներ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի կողմից տարածված հայատարարության հիման վրա հանդիպմանը մասնակցած երիտասարդները հնարավորություն են ունեցել Արարատ Միրզոյանի հետ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ թեմաներ։

Նախարար Միրզոյանը երիտասարդներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին ու դրանց հետևողական կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Երևանյան երկխոսության»՝ «Անցնելով փոթորիկների միջով» կարգախոսին համահունչ՝ Արարատ Միրզոյանը խոսել է համաշխարհային շարունակական ու տարատեսակ փոթորիների պայմաններում առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ ժողովրդավարական զարգացման, առկա նոր հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորության մասին։

Նախարարի ներածական խոսքից հետո քննարկումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ինչպես նաև ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման ապահովմանն ուղղված գործընկերությունների ընդլայնմանն ուղղված քայլերին:

«Մեծ բավականություն ստացա երիտասարդների հետ 2,5 ժամ տևած քննարկումից։ Խոստովանեմ` հարցերը բավականին խորը և հասուն էին, հուսամ՝ իմ պատասխաններն էլ իրենց բավարարեցին, և երկխոսությունը իրենց համար էլ հետաքրքիր ստացվեց»»,– Արարատ Միրզոյանի խոսքերն է մեջբերված ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում