Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մասնակիցները

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն անգլիական «Քրիստալ Փելաս»-ն ու իսպանական «Ռայո Վալեկանո»-ն: Այս եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին` Գերմանիայի Լայպցիգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում:

Եվրոպայի լիգայի գավաթի համար եզրափակչում ուժերը կչափեն անգլիական երկու թիմ` «Ասթոն Վիլա»-ն ու «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ը: Այս խաղը կկայանա մայիսի 20-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Բեշիկթաշ» մարզադաշտում:

Հայերեն