Միացյալ Նահանգներ

Թրամփը Բրազիլիայի նախագահին վստահեցրել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

1 րոպեի ընթերցում

Թրամփը Բրազիլիայի նախագահին վստահեցրել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է EFE լրատվական գործակալությունը։

«Եթե ինձ ճիշտ են թարգմանել նրա խոսքը, ապա նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա», - ասել է Լուլա դա Սիլվան։

Բացի այդ, Թրամփի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է օգնել Կուբայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները լուծելու գործում։

«Կուբան տրամադրված է երկխոսության և այնպիսի լուծում գտնելու, որը թույլ կտա վերջ դնել ամերիկյան շրջափակմանը։ Այս շրջափակումը չի կարողացել Կուբային զրկել այն ազատությունից, որը նա ձեռք է բերել հեղափոխության շնորհիվ», - հավելել է Լուլա դա Սիլվան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում