Կառավարությունը չի կարող ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել վթարային շենքերի խնդրի լուծման հարցում․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում հարյուրավոր վթարային շենքերի խնդիր կա, սակայն այդ շենքերի սեփականատերերը ևս պատասխանատվություն պետք է կրեն խնդրի լուծման հարցում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վարդաշենում վթարային շենքի խնդրի վերաբերյալ հարցին։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը նախատեսում է ներդրումային ծրագրերի միջոցով աջակցել վթարային շենքերի խնդրի լուծմանը, այդ թվում՝ Վարդաշենի վերաբերյալ արդեն կա կոնկրետ ծրագիր։

«Հանրապետությունում հարյուրավոր վթարային շենքերի խնդիր կա։ Բայց այդ հարյուրավոր վթարային շենքերի սեփականատերերը այդ շենքում ապրող մարդիկ են, և հիմա մենք նրանց համար նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում կետ ենք ներառել, որպեսզի ներդրումային ծրագրերով կարողանանք այդ խնդիրը լուծել»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն առաջիկայում կներկայացնի Վարդաշենում վթարային շենքի հետ կապված ծրագիրը, սակայն դրա իրագործման համար անհրաժեշտ է նաև բնակիչների համաձայնությունը։ 

«Այստեղ պետք է նաև քաղաքացիները այդ լուծումների հետ համաձայնվեն, որովհետև այդ շենքը պիտանի չէ բնակության համար»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ Կառավարությունը կարող է աջակցել քաղաքացիներին, սակայն չի կարող ամբողջությամբ իր վրա վերցնել խնդրի լուծման պատասխանատվությունը։

«Կառավարությունը կարող է աջակցել, որ իրենք այդ պատասխանատվությունը կրեն, բայց Կառավարությունը չի կարող ամբողջական պատասխանատվությունը վերցնել իր վրա, և բնակիչներն էլ պետք է ճկունություն ցուցաբերեն»,- ընդգծել է նա։

Փաշինյանի խոսքով՝ բնակարանային խնդիրների լուծման ժամանակ քաղաքացիները հաճախ ցանկանում են բնակարան ստանալ Երևանի Կենտրոն վարչական շրջանին մոտ հատվածներում, սակայն դա միշտ չէ հնարավոր է։

«Բոլոր տեղերում, երբ բնակարանի և բնակապահովության խնդիր է առաջանում, բոլորը ուզում են Երևանի Կենտրոն վարչական շրջանին մոտիկ բնակտարածք ունենան։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Չենք կարող մենք դա անել, որովհետև Երևանի կենտրոնի բնակտարածքի գներն ահավոր թանկ են»,- նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ վթարային շենքերի խնդիրը միայն Վարդաշենում չէ․ նման խնդիրներ կան նաև Աջափնյակ վարչական շրջանում և հանրապետության տարբեր մարզերում։

«Որ բնակիչները ուզում են, որ Կառավարությունն այդ խնդրի լուծմամբ զբաղվի, շատ ճիշտ են անում, և Կառավարությունը կզբաղվի։ Մեր խնդրանքն ու ակնկալիքն այն է, որ իրենք էլ մի փոքր ըմբռնում ցուցաբերեն կառավարության կողմից առաջարկվող տարբերակների նկատմամբ»,- հայտարարել է վարչապետը։ 

Հայերեն

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը