Ռուսաստան

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետական ​​դումայի նախագահի պաշտոնում՝ իններորդ գումարման առաջին նիստի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վոլոդինի օգտին քվեարկել է 442 պատգամավորից 406-ը։ Կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու Դմիտրի Նովիկովը ստացել է 36 ձայն։

Վոլոդինի թեկնածությունն առաջադրել է ընտրություններում հաղթանակած «Միասնական Ռուսաստան» խմբակցությունը։

Ըստ «Վեդոմոստի» պարբերականի՝ Պետ​​դումայի նախագահը շնորհակալություն է հայտնել ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած քաղաքացիներին։ Նա նշել է, որ ռուսաստանցիները, չնայած սպառնալիքներին, սատարել են իրենց պատգամավորներին։ Բացի այդ, նա ընդգծել է, որ քաղաքացիներն իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած քաղաքական կուրսին՝ այդպիսով նպաստելով երկրի հաղթանակին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում