Ռուսաստան

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է արտադրողների կողմից վառելիքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Ստորագրվել է որոշում անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող դիզելային և նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման արգելքի երկարաձգման մասին մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայունության պահպանման համար, այդ թվում՝ բերքահավաքի շրջանում շարժիչային վառելիքի մեծ պահանջարկի պայմաններում։

Վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը Ռուսաստանի Դաշնությունում կգործի մինչև 2027 թ. հունվարի 31-ը։ Իսկ դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազային յուղերի անմիջական արտադրողների համար սահմանափակումը սահմանվել էր մինչև 2026 թ. սեպտեմբերի 30-ը:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում