Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով
1 րոպեի ընթերցում

Թուրքիայից ռուսական C-400 համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հարցն օրակարգում է, դրա շուրջ համապատասխան աշխատանք է տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Թեման կա օրակարգում, տարվում է համապատասխան աշխատանք, և իրականացվում են համապատասխան շփումներ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը դիտարկում է Թուրքիայից համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը:
Թուրքիան դիտարկում իր ձեռք բերած ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխելու կամ վաճառելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներից ազատվելու և F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին կրկին միանալու նպատակով։
Ռուսական համակարգերի գնման պատճառով 2019 թվականին Վաշինգտոնը բացառել էր Անկարային F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտպանական ոլորտի նկատմամբ։