Միացյալ Նահանգներ

Բրազիլիայի նախագահը մեկնում է ԱՄՆ՝ Թրամփի հետ բանակցությունների

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահը մեկնում է ԱՄՆ՝ Թրամփի հետ բանակցությունների

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մայիսի 7-ին կայցելի Սպիտակ տուն, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի նախագահին մոտ կանգնած երեք անձանց։

Այցի ընթացքում կքննարկվեն մաքսատուրքերի, կարևորագույն հանքանյութերի և կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր։

2025 թվականին Թրամփը ներմուծվող բրազիլական ապրանքների նկատմամբ սահմանել էր 50% մաքսատուրք, որն ամենաբարձրերից մեկն է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։

Ավելի ուշ Թրամփը չեղարկել է մաքսատուրքերի մեծ մասը։

Բրազիլական ապրանքները դեռևս ենթարկվում են լրացուցիչ 10% մաքսատուրքի, որի ժամկետը լրանալու է հուլիսին։ Բրազիլիան մտավախություն ունի, որ իր ապրանքների արտահանումը կարող է տուժել նոր մաքսատուրքերից։

Թվային առևտրի շուրջ լարվածությունը նույնպես շարունակվում է, քանի որ Բրազիլիան արգելափակել է Առևտրի համաշխարհային կազմակերպության էլեկտրոնային առևտրի սակագների մորատորիումի երկարաձգումը, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Բացի այդ, որոշ ապրանքների, այդ թվում՝ էթանոլի նկատմամբ գործում են բրազիլական բարձր մաքսատուրքեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում