Ուկրաինայի հարցում մենք դաշնակից չենք ՌԴ-ի հետ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի Երևան այցի և դրա վերաբերյալ հնչող քննադատությունների մասին հարցին։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որի հիման վրա Երևանը կառուցում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։

«Դուք գիտեք, թե Ալմա-Աթայի հռչակագիրն ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, և մենք հենվում ենք այդ հռչակագրի վրա և այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-նշել է վարչապետը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևան էր այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել