Վաշինգտոնը Թեհրանը համարում է ամենամեծ սպառնալիքը Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը Թեհրանն ամենամեծ սպառնալիքն է համարում  Մերձավոր Արևելքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշվել է ահաբեկչությանը հակազդման ԱՄՆ-ի թարմացված ռազմավարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը։

«Միացյալ Նահանգների համար Մերձավոր Արևելքի կողմից ամենամեծ սպառնալիքը գալիս է Իրանից՝ ուղղակիորեն նրա միջուկային ու հրթիռային ներուժի տեսքով և անուղղակիորեն՝ միլիարդավոր դոլարների տեսքով, որոնք այն ուղղորդում է իր ահաբեկչական պրոքսիներին, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ին», - ասվում է փաստաթղթում։

Նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «վճռական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Թեհրանի ռեժիմը չդադարի սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար»։

Ռազմավարության մեջ նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ահաբեկչական սպառնալիքը փոխվել է, և երկիրը բախվում է ահաբեկչության երեք հիմնական տեսակի հետ՝ «թմրաահաբեկիչների և անդրազգային խմբավորումների, ավանդական իսլամիստական ​​ահաբեկիչների և ձախ արմատական ծայրահեղականների»։

«Մենք կարող ենք լուծել այս խմբերից յուրաքանչյուրի հարցը, բայց սպառնալիքն զգալի է և թափանցում է ամենուր», - ընդգծվում է փաստաթղթում։

Բացի այդ, ռազմավարության համաձայն, Եվրոպայի երկրներն ԱՄՆ-ի համար մնում են «առաջատար և երկարաժամկետ գործընկերներ ահաբեկչության դեմ պայքարում»։

Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը կարծում է, որ «անթույլատրելի է, որ ՆԱՏՕ-ի գծով հարուստ դաշնակիցները ծառայեն որպես «ֆինանսական, լոգիստիկ և հավաքագրման կենտրոն ահաբեկիչների համար»։

Եվրոպան, ինչպես նշվում է տեքստում, «լուրջ սպառնալիքի տակ է և ինչպես թիրախ է ահաբեկիչների համար, այնպես էլ ահաբեկչական սպառնալիքների բուծարան»։

Այս առումով Վաշինգտոնում կոչ են անում եվրոպական երկրներին «անհապաղ զգալիորեն մեծացնել հակաահաբեկչական ջանքերը»։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա