ՀՀ վարչապետը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում Սյունիքի մարզ այցելության ժամանակացույցը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 8-ին և 9-ին կլինի Սյունիքի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութի միջոցով Փաշինյանը հանրությանն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այցերի ժամանակացույցը։

«Սիրելի՛ ժողովուրդ, ահա և եկավ 2026 թվականի հերթական ընտրությունների քարոզարշավը, որը սկսվում է մայիսի 8-ին։ Մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավի շրջանակում լինելու ենք Սյունիքի մարզում, և ես հիմա կներկայացնեմ, թե ինչ ժամանակացույցով և որտեղ ենք լինելու։ Մայիսի 8-ին ժամը 10։00-ին կլինենք Գորայք բնակավայրում, 11։00-ին՝ Անգեղակոթում, 12։00-ին՝ Բռնակոթում, 12։40-ին՝ Սիսիանում, 15։00-ին՝ Կոռնիձորում, 15։50-ին՝  Տեղում, 16։50-ին՝ Խնձորեսկում, 18։00-ին՝ Գորիսում, 19։30-ին՝ Շինուհայրում։ Մայիսի 9-ին ժամը 12։00-ին կլինենք Ագարակում, 14։00-ին՝ Մեղրիում, 16։40-ին՝ Քաջարանում, 18։10-ին շրջայց կլինի Կապանում, 19։30-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում կկազմակերպվի մեծ հանրահավաք»,-նշել է վարչապետն  ու հավելել, որ անհամբեր է սպասում  հանդիպումներին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։

Հայերեն Русский

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն