ՀՀ վարչապետը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում Սյունիքի մարզ այցելության ժամանակացույցը
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 8-ին և 9-ին կլինի Սյունիքի մարզում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութի միջոցով Փաշինյանը հանրությանն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այցերի ժամանակացույցը։
«Սիրելի՛ ժողովուրդ, ահա և եկավ 2026 թվականի հերթական ընտրությունների քարոզարշավը, որը սկսվում է մայիսի 8-ին։ Մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավի շրջանակում լինելու ենք Սյունիքի մարզում, և ես հիմա կներկայացնեմ, թե ինչ ժամանակացույցով և որտեղ ենք լինելու։ Մայիսի 8-ին ժամը 10։00-ին կլինենք Գորայք բնակավայրում, 11։00-ին՝ Անգեղակոթում, 12։00-ին՝ Բռնակոթում, 12։40-ին՝ Սիսիանում, 15։00-ին՝ Կոռնիձորում, 15։50-ին՝ Տեղում, 16։50-ին՝ Խնձորեսկում, 18։00-ին՝ Գորիսում, 19։30-ին՝ Շինուհայրում։ Մայիսի 9-ին ժամը 12։00-ին կլինենք Ագարակում, 14։00-ին՝ Մեղրիում, 16։40-ին՝ Քաջարանում, 18։10-ին շրջայց կլինի Կապանում, 19։30-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում կկազմակերպվի մեծ հանրահավաք»,-նշել է վարչապետն ու հավելել, որ անհամբեր է սպասում հանդիպումներին։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։