Հայաստանի ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։ 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը