Կառավարությունն առաջարկում է համայնքների խոշորացում իրականացնել Լոռիում, Վայոց ձորում և Սյունիքում

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նիստում նախագծերի փաթեթը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

«Առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով: Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով և ձևավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք»,- ասաց Ավետիսյանը:

Առնակ Ավետիսյանը նշեց, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 նոր համայնք:

«Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք»,- նշեց նախարարի տեղակալը:

Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում այդ համայնքներում նախատեսվում է ավագանու ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը:

Հայերեն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքները

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ