Ռուբիոն կոչ է արել ՌԴ-ին և Չինաստանին պաշտպանել Հորմուզի նեղուցի շուրջ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի շահերից է բխում Հորմուզի նեղուցի շուրջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի ամերիկյան նախագծին աջակցելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում, որի սղագրությունը տարածել է Պետքարտուղարությունը:

«Կարծում եմ՝ Չինաստանի և Ռուսաստանի շահերից է բխում, որ այս բանաձևն անցնի, և Իրանի վրա ճնշում գործադրվի, որովհետև նրանց շահերին չի համապատասխանում տեսնել, թե ինչպես են միջազգային ջրային ուղիները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, փակվում և տնտեսական քաոս առաջացնում ամբողջ աշխարհի տասնյակ երկրներում», - ասել է Ռուբիոն։

Պատասխանելով այն մտահոգությունների վերաբերյալ հարցին` արդյոք Ռուսաստանը վետո կդնի բանաձևի վրա, Ռուբիոն նշել է՝. «Ոչ ոք չի ցանկանում կրկին վետո տեսնել, և մենք մի քանի աննշան փոփոխություն ենք կատարել ձևակերպումներում։ Ես հիմա չեմ պատրաստվում ենթադրություններ անել վետոյի մասին, բայց (բանաձևում) ձևակերպումներն այնքան էլ բարդ չեն»։

«Կարծում եմ՝ սա իսկական թեստ է ՄԱԿ-ի համար՝ որպես կառույցի, որը պետք է գործի գլոբալ խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Պետքարտուղարության ղեկավարը։

Ռուբիոն ընդգծել է, որ «մենք այս հարցը բարձրացնում ենք ՄԱԿ-ում և նրան ևս մեկ հնարավորություն ենք տալիս»։

«Մենք նույնիսկ չենք խնդրում զորքեր ուղարկել տարածաշրջան և օգնել պայթեցնել իրանական նավերը։ Մենք ընդամենը խնդրում ենք դատապարտել գործողությունները, կոչ անել Իրանին դադարեցնել նավերը պայթեցնելը, հեռացնել այդ ականները և թույլ տալ հումանիտար օգնության անցումը, քանի որ հումանիտար օգնությունը արգելափակված է։ Ահա և վերջ։ Սա շատ համեստ խնդրանք է», - եզրափակել է Ռուբիոն։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջվում է դադարեցնել գրոհները Հորմուզի նեղուցում։

Իրան

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու մեղադրանքները

Հայերեն Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ