Ռուբիոն հայտնել է, որ Իրանի դեմ «Էպիկական ցասում» ռազմական գործողությունն ավարտված է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման գործողությունը դադարեցնելու մասին հայտարարությունից առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» գործողությունն ավարտված է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի սղագրությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

««Էպիկական ցասում» գործողությունն ավարտված է։ Նախագահը Կոնգրեսին տեղեկացրել է, որ գործողության այդ փուլն ավարտված է», - ասել է Ռուբիոն։

Ինչ վերաբերում է բանակցություններին, Ռուբիոյի խոսքով՝ հարցը ոչ միայն ուրանի հարստացումն է, այլև 2025 թ. հունիսի ամերիկյան հարվածներից հետո գետնի տակ թաղված միջուկային նյութի հետագա ճակատագիրը, որն առանցքային կետ է ԱՄՆ-ի համար։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղության ուղին»։

«Նախագահը կնախընտրեր համաձայնության գալ։ Նա կնախընտրել նստել, մշակել փոխըմբռնման հուշագիր հետագա բանակցությունների վերաբերյալ, որոնք կհասցեագրեին բոլոր կարևոր թեմաները, նեղուցի լիարժեք բացումը, - ասել է նա։ - Սա այն ուղին է, որը նա նախընտրում է։ Մինչ այժմ սա այն ուղին չէ, որն Իրանն ընտրել է»։

Ինչ վերաբերում է Հորմուզով նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» գործողությանը, որն ԱՄՆ-ն արդեն դադարեցրել է, Ռուբիոն նշել է, որ այն պաշտպանական բնույթ ունի։ Նա հայտնել է, որ 87 երկրի 23 000 քաղաքացիական անձ արգելափակված է նեղուցում գտնվող նավերում. նրանք գտնվում են շատ ծանր վիճակում, մեկուսացված են, ունեն սննդի և ջրի պակաս։ Ռուբիոյի խոսքով՝ առնվազն 10 նավաստի մահացել է այս իրավիճակի պատճառով։

Իրան

ԱՄՆ-ն դադարեցնում է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը

Հայերեն Русский

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը