Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրների ղեկավարներն այնուհետև զբոսնել են քաղաքում՝ զրուցելով բնակիչների հետ։
Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։